Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

«Պետք է ձգտենք, որ այս միասնականությունը շարունակվի և պահպանվի ներքաղաքական գործընթացներում»

«Պետք է ձգտենք, որ այս միասնականությունը շարունակվի և պահպանվի ներքաղաքական գործընթացներում»
15.04.2016 | 10:35

ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ընթացքում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտնեց, որ նիստի ընթացքում քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական հարցեր, անդրադարձել են պատերազմական վիճակին վերաբերող հարցերին: «Այս օրերին բոլոր քաղաքական ուժերի միահամուռ աջակցությունն ու համախմբումն իշխանության, նախագահի շուրջ շատ կարևոր էր: Պետք է աշխատենք, պետք է ձգտենք, որ այդ միասնականությունը շարունակվի և պահպանվի ներքաղաքական գործընթացների ընթացքում»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:
Անդրադառնալով ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հայտարարությանը՝ Հերմինե Նաղդալյանն ասաց, թե լավագույն պատասխանն այն է, ինչ կատարվեց այդ հայտարարության մեկ ժամում. «Ընդամենը մեկ ժամ հետո այդ հայտարարությունը տվյալ էջում այլևս զետեղված չէր, ջնջված էր, լավագույն վկայությունն է, թե ինչպես է այդ հայտարարությունն առաջին հերթին ընկալվել հենց բուն Ռուսաստանում, ապա՝ Հայաստանում»: ԱԺ փոխնախագահն ասաց, թե անհատները կարող են տարբեր դիրքորոշումներ հայտնել` ելնելով իրենց շահերից, բայց պետական գործընթացները ղեկավարվում են ոչ այդպիսի սկզբունքներով:

Դիտվել է՝ 1597

Մեկնաբանություններ